Նադալ. Ոչ թե վատ, այլ շատ վատ խաղացի

Նադալ. Ոչ թե վատ, այլ շատ վատ խաղացի

Ռաֆայել Նադալը մեկնաբանել է Մադրիդ-Մասթերսի երկրորդ շրջանում Ֆաբիո Ֆոնիինիի նկատմամբ տոնած ծանր հաղթանակը (7:6, 3:6, 6:4): Ռաֆան նաև խոսել է իր առաջիկա մրցակցի մասին:

«Ինձ չեմ քննադատում: Պարզապես իրական գնահատական եմ տալիս: Ոչ թե վատ խաղացի, այլ շատ վատ: Չնայած անհաջող ելույթին, լավ տրամադրվածություն ունեի: Միտված էի հաղթանակին»,- իսպանացու խոսքն է մեջբերում sport360.com-ը:

«Գրունտի արքայի» հաջորդ մրցակիցն է լինելու ավստրալացի Նիք Կիրյոսը:

«Հիմա Կիրյոսն ամենավտանգավոր մրցակիցներից մեկն է: Գիտեմ, որ նա մշտական ճնշում է գործադրելու: Նա շատ լավ մատուցում ունի և ագրեսիվ է խաղում: Պետք է կայուն սկզբնահարվածներ կատարեմ: Կփորձեմ նաև բարձր տեմպով խաղալ»,- ասել 30-ամյա թենիսիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում