Ռոնալդու. Երկու խաղերում էլ ուժեղ էինք «Ատլետիկոյից»

Ռոնալդու. Երկու խաղերում էլ ուժեղ էինք «Ատլետիկոյից»

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Ատլետիկոյի» հետ պատասխան խաղի (1:2) մասին: Առաջին մրցավեճում «սերուցքայիններն» առավելության էին հասել 3:0 հաշվով, ինչի շնորհիվ մտան եզրափակիչ:

«Շատ ուրախ ենք, որ կրկին Չեմպիոնների լիգայի եզրափակչում ենք: Արժանի ենք այդ խաղին: Երկու հանդիպումներում էլ ուժեղ էինք «Ատլետիկոյից»:

Գիտեինք, որ մրցակիցը խաղասկզբում հաջող է գործելու: Նրանց բախտը բերեց, որ 2 գոլ խփեցին: Գիտեինք, որ «Ռեալի» մեկ գնդակը կորոշի դիմակայության ելքը: Մենք «Ռեալն» ենք և ապացուցեցինք, որ ավելի փորձառու ենք:

Այժմ կենտրոնանալու ենք Իսպանիայի առաջնության վրա: Կաշխատենք «ոսկե դուբլ» ձևակերպել: Եզրափակչի մասին մտածելու համար դեռ շատ ժամանակ ունենք»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Marca.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում