Դիեգո Գոդինի համար մրցաշրջանն ավարտված է

Դիեգո Գոդինի համար մրցաշրջանն ավարտված է

«Ատլետիկոյի» պաշտպան Դիեգո Գոդինի համար մրցաշրջանն ավարտված է։ «AS»-ը տեղեկացնում է, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան 3 խաղով որակազրկել է Գոդինին, ինչը նշանակում է, որ նա բաց կթողնի Իսպանիայի ընթացիկ առաջնության վերջին 2 տուրերի հանդիպումները («Բետիս», «Ատլետիկ»)։

Նման պատժի պատճառն Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի՝ «Էյբարի» հետ խաղում Գոդինի պահվածքն է․ 31-ամյա ուրուգվայցին խաղադաշտից հեռացվելուց հետո չորրորդ պաշտոնյային ասել էր․ «Ձեզ համար ակնոց գնենք։ Ահավոր եք աշխատում»։

Ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովը շատ ուշադիր է ֆուտբոլիստների և մրցավարների «շփմանը»։ Հիշեցնենք, որ վերջերս «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը 3 խաղով որակազրկվել էր խաղադաշտից հեռացվելուց հետո մրցավարներին հասցեագրած հեգնական ծափահարությունների համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում