«Բարսելոնայում» պետք է ընտրություն կատարեն Նեյմարի և Ունսուեի միջև

«Բարսելոնայում» պետք է ընտրություն կատարեն Նեյմարի և Ունսուեի միջև

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի և գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի օգնական Խուան Կարլոս Ունսուեի տարաձայնությունը նոր թափ է ստացել։ Օրերս Ունսուեն Նեյմարին խորհուրդ էր տվել ավելի շատ կենտրոնանալ մարզական նպատակների վրա և քիչ ժամանակ անցկացնել զվարճանքի վայրերում։ Նեյմարին այնքան են զայրացրել մարզչի խոսքերը, որ նա դիմել է ակումբի ղեկավարությանը;

«Եթե Ունսուեն մնա «Բարսելոնայում», կհեռանամ ես»,- «Mundo Deportivo»-ի հաղորդմամբ՝ ասել է Նեյմարը

Կատալոնական ակումբում հույս ունեն, որ կկարողանան հաշտեցնել Նեյմարին և Ունսուեին, քանի որ վերջինիս և «Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեին դիտարկում են որպես Լուիս Էնրիկեին փոխարինողի գլխավոր թեկնածուների։ Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Էնրիկեն հեռանալու է կատալոնական ակումբից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում