Սիմեոնե․ Ավելին անել չեմ կարող

Սիմեոնե․ Ավելին անել չեմ կարող

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարծում է, որ ներկայիս կազմով ավելի բարձր արդյունքների չի կարող հասնել։

«Cope»-ն հաղորդում է, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Ռեալի» հետ պատասխան հանդիպումից հետո (2:1, ընդհանուր՝ 2։4) Սիմեոնեն հանդիպել է ակումբի գործադիր տնօրեն Միգել Անխել Խիլ Մարինի հետ և ասել է հետևյալը․

«Ես «Ատլետիկոյի» համար ավելին անել չեմ կարող։ Հիմա ձեր հերթն է»։

Սիմեոնեն նկատի է ունեցել, որ թիմն ուժեղացնելու համար պետք է նոր ֆուտբոլիստների ձեռք բերել։ 

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 36-րդ տուրից հետո «Ատլետիկոն» 74 միավորով երրորդ տեղում է և առաջատարներ «Ռեալին» ու «Բարսելոնային» զիջում է 10 միավորով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում