Լա լիգա. Մեսսին` ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար)

Լա լիգա. Մեսսին` ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար)

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է Իսպանիայի առաջնության ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այդ մասին տեղեկացնում է Լա լիգայի պաշտոնական կայքը:

Արգենինացին նշված ժամանակահատվածում մասնակցել է Պրիմերայի 6 խաղի, որոնցում դարձել է 8 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Ապրիլի լավագույն մարզչի մրցանակին է արժանացել «Մալագան» գլխավորող Միչել Գոնսալեսը:

Իսպանացու ղեկավարությամբ անդալուզցիները 6 հանդիպումներում 4 հաղթանակ են տոնել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում