Մահացել է Պոլ Պոգբայի հայրը

Մահացել է Պոլ Պոգբայի հայրը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հայրը` Ֆասու Անտուանը մահացել է 79 տարեկան հասակում:

«Le Parisien»-ի տեղեկությամբ վերջին ամիսներին Պոգբա ավագը բուժվում էր տևական հիվանդությունից:

Ֆասու Անտուանի բոլոր որդիները ֆուտբոլիստներ են դարձել: Պոլը խաղում է «Մանչեսթեր Յունայթեդում», Ֆլորենտենը «Սենտ Էտիենի» պաշտպանն է, իսկ Մատիան` հոլանդական «Սպարտայի» հարձակվողը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում