Կյանքի կարևորագույն նետումը. Հաղթանակ խաղավարտից 3,5 վայրկյան առաջ (տեսանյութ)

Կյանքի կարևորագույն նետումը. Հաղթանակ խաղավարտից 3,5 վայրկյան առաջ (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) ասյօր կայացել է Արևելյան կոնֆերենցիայի կիսաեզրափակչի` «Վաշինգտոն» – «Բոսթոն» դիմակայության 6-րդ հանդիպումը:

Ամեն ինչ որոշվել է հանդիպման վերջին վայրկյաններին: «Սելթիկսի» նախավերջին գրոհի ժամանակ Էլ Հորֆորդը վահանից անդրադարձով գնդակն ուղարկել է օղակը և հաշիվը դարձրել 91:89:

Մրցաշարից դուրս չմնալու համար «Ուիզարդիսին» հարկավոր էր նվազագույնը երկու միավոր վաստակել, սակայն մայրաքաղաքային թիմի ավելին հաջողվեց: «Վաշինգտոնի» առաջատար Ջոն Ուոլը խաղավարտից 3,5 վայրկյան առաջ իր կարիերայի կարևորագույն նետումը կատարեց, որի շնորհիվ նրա թիմը 92:91 հաշվով հաղթանակ կորզեց: Հյուրերը կարող էին փրկվել, սակայն բարդ դիրքից Այզեա Թոմասի հուսահատ նետումը շեղ էր:

Արդյունքում, հակամարտության հաշիվը կրկին հավասարվեց` 3:3: Արևելքի եզրափակչի մասնակիցը հայտնի կդառնա Բոսթոնում կայանալիք 7-րդ մրցավեճում:

Ջոն Ուոլն ու ամբողջ թիմին այդ խաղում հիանալի օգնություն են ստացել Բրեդլի Բիլից, ով 33 միավոր է վաստակել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում