«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Լեսթերին» և բարձրացավ երրորդ տեղ (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Լեսթերին» և բարձրացավ երրորդ տեղ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 37-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալեց «Լեսթերին» ու 2:1 հաշվով առավելության հասավ:

Մեկնարկային 40 րոպեների ընթացքում «քաղաքայիններն» ահռելի առավելություն ունեին, արդյունքում 2 անգամ գրավեցին Կասպեր Շմեյխելի դարպասը: Լերոյ Սանեյի փոխանցումից հետո Հաշիվը բացեց Դավիդ Սիլվան, քիչ անց առավելությունը կրկնապատկեց Գաբրիել Ժեզուսը, ով հստակորեն իրացրեց նույն Սանեի վաստակած 11-մետրանոց հարվածը:

Խաղակեսի վերջնամասում «աղվեսներից» Մարեզն ու Օլբրայթոնը փայլուն կոմբինացիա ձեռնարկեցին, որը գեղեցիկ հարվածով եզրափակեց Շինձի Օկաձակին:

Երկրորդ կեսում գոլային պահերը համեմատաբար քիչ էին. դարպասի նոր գրավում չարձանագրվեց: Ամենառեալ շանսն ուներ «Լեսթերը», երբ Մարեզը 11-մետրանոց վաստակեց: Նշակետին մոտեցավ հենց ալժիրցին, սակայն հարվածի ժամանակ գնդակը դիպչեց նրա ձախ, ապա նաև աջ ոտքին, որից հետո նոր հայտնվեց դարպասում: Երկու հպում կատարելու համար դարպասի գրավումը չի գրանցվել:

Պեպ Գվարդիոլայի թիմն այդ հաղթանակից հետո վաստակել է 72 միավոր, շրջանցել է «Լիվերպուլին» ու բարձրացել երրորդ հորիզոնական: ԱՊԼ-ի նախկին չեմպիոնները 43 միավորով մնացին 9-րդ հորիզոնականում:

Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» – «Լեսթեր»` 2:1
Գոլերը՝ Սիլվա (29), Ժեզուս (36) – Օկաձակի (42)

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում