«Արսենալը» շանս չտվեց «Սթոք Սիթիին» (տեսանյութ)

«Արսենալը» շանս չտվեց «Սթոք Սիթիին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 37-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվել է «Սթոք Սիթիին»: Լավ մարզավիճակ հավաքած լոնդոնցիները 4:1 հաշվով հաղթանակի են հասել:

«Զինագործների» կազմում դուբլի հեղինակ է դարձել Օլիվյե Ժիրուն, երկու գոլային փոխանցում էլ կատարել է Էկտոր Բելերինը: Հատկապես գեղեցիկ է ստացվել Արսեն Վենգերի թիմի առաջատարներ Ալեքսիս Սանչեսի ու Մեսութ Օզիլի կազմակերպած գոլը, որի ժամանակ չիլիացին հիասքանչ փոխանցում է կատարել, իսկ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը եզրափակել է այն: Սանչեսը հասցրել է մեկ անգամ էլ ինքնուրույն աչքի ընկնել: «Սթոքի» միակ գնդակը հեղինակել է Պետեր Կրաուչը:

Առաջնության վերջին 5 խաղերում 4-րդ հաղթանակը տոնելու շնորհիվ «Արսենալը» վաստակեց 69 միավոր և զգալիորեն մոտեցավ Չեմպիոնների լիգայի համար պայքար մղող «Մանչեսթեր Սիթիին» (72) և «Լիվերպուլին» (70): Մարկ Հյուզի թիմը 41 միավորով 13-րդն հորիզոնականում է:

Պրեմիեր լիգա, 37-րդ տուր

«Սթոք Սիթի» – «Արսենալ»` 1:4
Գոլերը՝ Կրաուչ (67) – Ժիրու (42, 80), Օզիլ (55), Սանչես (76)

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում