ՉԼ․ Հայտնի են 2017-18թթ․ խաղարկության խմբային փուլի մասնակիցներից 12-ը

ՉԼ․ Հայտնի են 2017-18թթ․ խաղարկության խմբային փուլի մասնակիցներից 12-ը

Մայիսի 13-ին հայտնի դարձավ, որ «Պորտուն» ապահովել է իր տեղը Չեմպիոնների լիգայի 2017-18թթ․ խաղարկության խմբային փուլում։ Այսպիսով, մրցաշարի հաջորդ խաղարկության մասնակիցներից 12-ն արդեն հայտնի են։

Իսպանիայից Չեմպիոնների լիգայի խմբային փուլում իրենց տեղն ապահովել են «Ռեալն» ու «Բարսելոնան», Գերմանիայից՝ «Բավարիան» և «Լեյպցիգը», Անգլիայից՝ «Չելսին» և «Տոտենհեմը», Պորտուգալիայից՝ «Բենֆիկան» և «Պորտուն», Ֆրանսիայից՝ «Մոնակոն», Ռուսաստանից՝ «Սպարտակը», Ուկրաինայից՝ «Շախտյորը» և Շվեյցարիայից՝ «Բազելը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում