Ջոկովիչ․ Կփորձեմ Հռոմի մրցաշարում ավելի լավ խաղալ

Ջոկովիչ․ Կփորձեմ Հռոմի մրցաշարում ավելի լավ խաղալ

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը Մադրիդի «Մասթերս 1000» կարգի մրցաշարի կիսաեզրափակչում Ռաֆայել Նադալից կրած պարտության (2:6, 4:6) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

-Վերջին շաբաթների համեմատ այս շաբաթ հաջող հանդես եկա։ Կիսաեզրափակչի համար կարող էի ավելի լավ խաղ ցուցադրել, սակայն մրցակիցս շատ ուժեղ էր։ Սա այն օրերից էր, երբ մրցակիցդ քեզանից հզոր է լինում։ Ինձ մնում է միայն շնորհավորել Ռաֆային և առաջ շարժվել։

Լավ է, որ կարողացա նման խոշոր մրցաշարի կիսաեզրափակիչ հասնել։ Արդեն մի քանի ամիս է՝ նման զգացողություններ չէի ունեցել։ Դրական շաբաթ էր, դրական փորձ։ Ես պետք է փորձեմ դրական հետևություններ անել, որպեսզի արդեն Հռոմի մրցաշարում ավելի լավ խաղամ։ Հույս ունեմ՝ կդառնամ ավելի ուժեղ,- Ջոկովիչի խոսքը փոխանցում է ATP-ի մամուլի ծառայությունը։

Հավելենք, որ Հռոմի մրցաշարում Ջոկովիչն իր առաջին հանդիպումն անցկացնելու է մայիսի 16-ին․ սերբ թենիսիստի մրցակիցը լինելու է որակավորման փուլի հաղթողը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում