«Լիվերպուլը» ջախջախիչ հաղթանակ տոնեց «Վեսթ Հեմի» նկատմամբ (տեսանյութ)

«Լիվերպուլը» ջախջախիչ հաղթանակ տոնեց «Վեսթ Հեմի» նկատմամբ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Վեսթ Հեմին» և վստահ հաղթանակ տոնեց։

Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած խաղում Յուրգեն Կլոպի սաները 4 անպատասխան գնդակ խփեցին․ դուբլի հեղինակ դարձավ Ֆիլիպե Կոուտինյոն, մեկական անգամ աչքի ընկան Դանիել Սթարիջն ու Դիվոկ Օրիգին։

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլն» ունի 73 միավոր և վերադարձել է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնական․ Կլոպի թիմը չորրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին» գերազանցում է 1 միավորով, իսկ հինգերորդ տեղում գտնվող և Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Արսենալին»՝ 4, սակայն «քաղաքայինները» և «զինագործները» մեկական խաղ պակաս են անցկացրել։ 

«Վեսթ Հեմը» շարունակում է զբաղեցնել 12-րդ հորիզոնականը՝ ակտիվում ունենալով 42 միավոր։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 37-րդ տուր

«Վեսթ Հեմ» – «Լիվերպուլ»՝ 0։4
Գոլերը՝ Սթարիջ 35՛, Կոուտինյո 57՛, 61՛, Օրիգի 76՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում