Ռաֆայել Նադալը՝ Մադրիդի մրցաշարի չեմպիոն (տեսանյութ)

Ռաֆայել Նադալը՝ Մադրիդի մրցաշարի չեմպիոն (տեսանյութ)

Մադրիդում ավարտվեց ATP «Մասթերս-1000» կարգի մրցաշարը։ Եզրափակիչ խաղում իսպանացի Ռաֆայել Նադալը 7:6 (10:8), 6:4 հաշվով առավելության հասավ ավստրիացի Դոմինիկ Տիմի նկատմամբ և Մադրիդի մրցաշարի չեմպիոնական կոչումը նվաճեց 5-րդ անգամ։

Առաջին սեթն անցավ հավասար պայքարում։ Տիմն ավելի ակտիվ սկսեց հանդիպումը, սակայն Նադալն աստիճանաբար սկսեց վերահսկել խաղի ընթացքը։ 5։4 հաշվի ժամանակ Նադալն ուներ եռակի սեթբոլ, սակայն Տիմին հաջողվեց չեզոքացնել մրցակցի առավելությունը։ Արդեն թայ-բրեյքում 23-ամյա ավստրացին 3։5 հաշվից հետո վերականգնեց հավասարությունը, սակայն չկարողացավ սեթը հասցնել հաղթական ավարտի։ Երկրորդ սեթում Նադալն ավելի ակտիվ էր և կարողացավ հաղթել 6։4 հաշվով։

Ընդհանուր 2 ժամ, 17 րոպե տևած հանդիպման արդյունքում Նադալի ակտիվում գրանցվեց 4 էյս, 4 կրկնակի սխալ, 2 բրեյք-փոյնթ (8 հնարավորից)։ Տիմը թույլ տվեց 1 կրկնակի սխալ և իրացրեց 1 բրեյք-փոյնթ՝ 6 հնարավորից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում