18 տարի անց «Ֆեյենորդը» դարձել է Հոլանդիայի չեմպիոն (տեսանյութ, լուսանկարներ)

18 տարի անց «Ֆեյենորդը» դարձել է Հոլանդիայի չեմպիոն (տեսանյութ, լուսանկարներ)

Հոլանդիայի առաջնության վերջին` 34-րդ տուրում «Ֆեյենորդը» 3:1 հաշվով հաղթել է «Հերակլեսին» ու դարձել է չեմպիոն:

Մրցաշարային աղյուսակում Ջովանի վան Բրոնկհոստի սաները 1 միավորով գերազանցել են «Այաքսին»: Երրորդ տեղը զբաղեցրել է «ՊՍՎ Էյնդհովենը»:

Որոշիչ խաղում ռոտերդամցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել հոլանդական ֆուտբոլի վետերան Դիրկ Կույտը:

«Ֆեյենորդը» վերջին անգամ Հոլանդիայի չեմպիոն էր դարձել 1999 թվականին: «Հարավի հպարտությունն» ընդհանուր առմամբ այդ տիտղոսը նվաճել է 15 անգամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում