«Գոլդեն Սթեյթի» գերկամային հաղթանակը (տեսանյութ)

«Գոլդեն Սթեյթի» գերկամային հաղթանակը (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) մեկնարկել է Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչը: Դիմակայության առաջին խաղում «Գոլդեն Սթեյթը» սեփական հարկի տակ ընդունել է «Սան Անտոնիոյին» և 113:111 հաղթանակ կորզել:

Հանդիպման առաջին կեսում (երկու քառորդներ) «Սփըրսի» առավելությունն այնքան մեծ է եղել, որ այն մի պահ հասել է 25 միավորի: Թիմերն ընդմիջման են գնացել 20 միավորի տարբերությամբ: Միայն դրանից հետո «Ուորիորզը» սկսել է լավ պաշտպանվել, ինչպես նաև նրանց օգնել է տեխասցիների առաջատար Կավայ Լենարդի վնասվածքը, ով երրորդ քառորդի սկզբնամասում ստիպված է եղել լքել խաղադաշտը: «Գոլդեն Սթեյի» քամբեքին մեծապես նպաստել են Ստեֆեն Կարին ու Կևին Դյուրանտը, ովքեր միասին վաստակել են 74 միավոր (40+34):

Այս դիմակայության երկրորդ հանդիպումը նույնպես կկայանա Օկլենդում: Այն նախանշված մայիսի 17-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում