Մոուրինյու. Այս պահին չենք ցանկանում խաղալ ԱՊԼ-ում

Մոուրինյու. Այս պահին չենք ցանկանում խաղալ ԱՊԼ-ում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ամփոփել է Անգլիայի առաջնության 37-րդ տուրի՝ «Տոտենհեմի» հետ հանդիպումը (1:2):

-Երբ հաշիվը դարձավ 0:2, մենք սկսեցինք ավելի հավասարակշռված գործել: Գոհ եմ իմ սաների ցուցադրած խաղից, սակայն մենք երկու պարզ գոլ բաց թողեցինք: Հաճախ եմ լսում, որ մենք շեշտը դրել ենք Եվրոպա լիգայի վրա, բայց դա այդպես չէ: Հնարավոր չէ հաջող հանդես գալ երկու խոշոր մրցաշարերում, երբ կազմում 15 ֆուտբոլիստ է մնացել:

Բոլոր նրանք, ում հարկավոր էր խաղադաշտ դուրս գալ, արեցին դա, և մենք խուսափեցինք վնասվածքիցներից: Այս պահին չենք ցանկանում խաղալ ԱՊԼ-ում: Հիմա հաջորդ մրցաշրջանի մասին մտածելու ժամանակը չէ: Ես պատրաստվելու եմ Եվրոպա լիգայի եզրափակչին»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում «BBC Sport»-ը։

Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղից հետո «կարմիր սատանաները» զրկվեցին ԱՊԼ-ի թոփ-4-ում հայտնվելու հնարավորություններից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում