Հայ ձյուդոիստները բրոնզե մեդալներ են նվաճել Օրենբուրգում

Հայ ձյուդոիստները բրոնզե մեդալներ են նվաճել Օրենբուրգում

Ռուսական Օրենբուրգ քաղաքում անցկացվեց ձյուդոյի Եվրոպայի գավաթի փուլը, որին մասնակցեց նաև Հայաստանի հավաքականը։ 

Մրցաշարի արդյունքում Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) և Անդրանիկ Չափարյանը (81 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ: Երրորդ տեղի համար գոտեմարտերում հայ ձյուդոիստները հաղթել են, համապատասխանաբար, Սամուել Զինգոյին (Ֆրանսիա) ու Մատուս Միլիչովսկուն (Սլովակիա):

Հետևեք մեզ նաև Telegram-ում