Մոսկվայի «Գրան պրին» միանձնյա առաջատար ունի

Մոսկվայի «Գրան պրին» միանձնյա առաջատար ունի

Հանգստյան օրերին Մոսկվայում տեղի ունեցան ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի երկրորդ և երրորդ տուրերի պարտիաները:

Երրորդ տուրից հետո աղյուսակը սկսեց միանձնյա գլխավորել Չինաստանը ներկայացնող Դին Լիժենը, ով 3 հնարավորից իր ակտիվում գրանցել է 2.5 միավոր։ Սալեմ Սալեհը, Շահրիյար Մամեդյարովը և Պյոտր Սվիդլերը առաջատարից հետ են մնում կեսական միավորով և կիսում են 2-4-րդ հորիզոնականները:

10 շախմատիստ՝ Հոու Յիֆանը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Բորիս Գելֆանդը, Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը, Թեյմուր Ռաջաբովը, Եվգենի Տոմաշևսկին և Ջոն Լյուդվիգ Համեր վաստակել են 1.5-ական միավոր և կիսում են 4-14-րդ հորիզոնականները: Մեկական միավոր վաստակած Յան Նեպոմնյաշչին, Պենտալա Հարիկրիշնան և Մայքլ Ադամսը ընթանում են 15-17-րդ հորիզոնականներում, իսկ Էռսեստո Ինարկիևը կես միավոր եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Հիշեցնենք, որ «Գրան պրիի» ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում