Լիգա 1-ի լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և խորհրդանշական հավաքականը

Լիգա 1-ի լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և խորհրդանշական հավաքականը

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանին ճանաչվել է Ֆրանսիայի 2016-17թթ․ առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Այդ մասին տեղեկացնում է Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների արհմիության մամուլի ծառայությունը: Ուրուգվայցին անցկացրած 35 խաղում 35 գոլ է խփել:

Լավագույն մարզչի մրցանակին արժանացել է «Մոնակոն» գլխավորող Լեոնարդու Ժարդիմը: Պորտուգալացու թիմը գրեթե չեմպիոն է դարձել:

Առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մպաբեն, իսկ լավագույն դարպասապահ` Դանիել Սուբաշիչը:

Արտասահմանում հանդես եկող ֆրանսիացի լավագույն խաղացողի կոչմանն արժանացել է «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն:

Լիգա 1-ի խորհրդանշական հավաքականը հետևյալն է.

Դարպասապահ – Դանիել Սուբաշիչ («Մոնակո»)։

Պաշտպաններ – Բենժամին Մենդի, Կամիլ Գլիկ, Ֆաբինյո (բոլորն էլ «Մոնակո»), Տյագո Սիլվա (ՊՍԺ)։

Կիսապաշտպաններ – Ժան Միկաել Սերի («Նիցա»), Մարկո Վերատի (ՊՍԺ), Բերնարդու Սիլվա («Մոնակո»)։

Հարձակվողներ – Ալեքսանդր Լակազետ («Լիոն»), Էդինսոն Կավանի (ՊՍԺ), Կիլիան Մբապե («Մոնակո»)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում