Ֆեդերերը չի մասնակցի «Ռոլան Գարրոսին»

Ֆեդերերը չի մասնակցի «Ռոլան Գարրոսին»

Մեծ Սաղավարտի մրցաշարերի 18-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը որոշել է բաց թողնել Ֆրանսիայի բաց առաջնությունը: Շվեյցարացին ընթացիկ մրցաշրջանում գրունտի ծածկով որևէ խաղարկության չի մասնակցի:

«Ցավոք, որոշել եմ չմասնակցել «Ռոլան Գարրոսին»: Վերջին ամսվա ընթացքում շատ եմ աշխատել կորտում և դրա սահմաններից դուրս, բայց ATP-ի մրցաշարերին մասնակցությունս շարունակելու համար ինձ համար լավ կլինի բաց թողնել գրունտային մրցաշրջանը և պատրաստվել խոտածածկին ու հարդին:

Ընթացիկ տարվա սկիզբը հեքիաթային ստացվեց, սակայն պետք է գիտակցեմ, որ ծանրաբեռնվածության ճիշտ դասավորումը երկարակեցության բանալին է դառնալու: Այդ պատճառով իմ թիմի հետ որոշել ենք, որ գրունտի վրա մեկ մրցաշարի մասնակցելը լավ ազդեցություն չի ունենա իմ ֆիզիկական վիճակի ու խաղի վրա»,- իր պաշտոնական կայքում գրել է 35-ամյա թենիսիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում