«Ինտերի» միայն 4 ֆուտբոլիստի տեղն է երաշխավորված թիմում

«Ինտերի» միայն 4 ֆուտբոլիստի տեղն է երաշխավորված թիմում

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ինտերի» կազմում բազմաթիվ փոփոխություններ կարող են կատարվել:

«La Gazzetta dello Sport»-ը գրում է, որ միլանցիների միայն 4 ֆուտբոլիստ է երաշխավորված մնալու ակումբում. դարպասապահ Սամիր Հանդանովիչը, պաշտպան Դանիլո Դ’Ամբրոզիոն, կիսապաշտպաններ Ռոբերտո Գալյարդինին ու Գարի Մեդելը:

Մեկ այլ կիսապաշտպան Ժոաու Մարիուն նույնպես պետք է մնա թիմում, սակայն ակումբի ղեկավարությունը կարծում է, որ պորտուգալացին դեռ չի արդարացնում իր համար վճարված գումարը:

Բարդ իրավիճակ է ստեղծված Մաուրո Իկարդիի շուրջ: Բացի այն, որ արգենտինացին լուրջ կոնֆլիկտ ունի «ներաձուրիի» երկրպագուների հետ, նրան թիմում առաջատար չեն համարում: Իկարդիի հրաժարագինը կազմում է 110 միլիոն եվրո:

«Ինտերը» լավ առաջարկներ է ստացել նաև Իվան Պերիշիչի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում