Յուրչենկոն ու ևս 15 լեգիոներ հրավիրվել են Հայաստանի հավաքական

Յուրչենկոն ու ևս 15 լեգիոներ հրավիրվել են Հայաստանի հավաքական

Հունիսի 4-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս ընկերական հանդիպումը, իսկ հունիսի 10-ին՝ ժամը 22:45-ին Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում` Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը:

ՀՖՖ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր.

Առաջին անգամ Հայաստանի ընտրանի են հրավիրվել դարպասապահ Դավիթ Յուրչենկոն ու կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը:

Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսսա» (Կիպրոս)
Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)
Գաել Անդոնյան, «Վերիա» (Հունաստան)
Լևոն Հայրապետյան, «Փեյքան» (Իրան)
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Մարկոս Պիզզելլի, «Քսանտի» (Հունաստան)
Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)
Արթուր Սարկիսով, «Յենիսեյ» (Ռուսաստան)
Արաս Օզբիլիզ, «Բեշիքթաշ» (Թուրքիա)
Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)
Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Արմեն Համբարձումյան, «Մորդովիա» (Ռուսաստան)
Դավիթ Յուրչենկո, «Անժի» (Ռուսաստան)

Հայաստանի առաջնությունում հանդես եկեղ ֆուտբոլիստների անունները և հավաքականի վերջնական հայտացուցակը հայտնի կդառնան ավելի ուշ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում