Հաղթանակ 7-րդ խաղում և «Արևելքի» եզրափակչի ուղեգիր (տեսանյութ)

Հաղթանակ 7-րդ խաղում և «Արևելքի» եզրափակչի ուղեգիր (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում այսօր տեղի է ունեցել Արևելյան կոնֆերենցիայի կիսաեզրափակչի` «Բոսթոն» – «Վաշինգտոն» դիմակայության վճռորոշ` 7-րդ հանդիպումը:

«Բոսթոնը» առավելության է հասել 115:105 հաշվով և հաղթելով ընդհանուր դիմակայությունում (4:3) մտել է եզրափակիչ:

Անսպասելիորեն հանդիպման հերոսն է դարձել «Սելթիկսի» պահեստային ծանր հարձակվող Կելի Օլինիկը, ով հավաքել է 26 միավոր և վճռական պահերին թիմն իր հետևից է տարել: Բրեդ Սթիվենսի թիմի առաջատար Այզեա Թոմասն իր հաշվին գրանցել է 29 միավոր ու 12 արդյունավետ փոխանցում: «Ուիզարդսի» կազմում փայլուն հանդիպում է անցկացրել Բրեդլի Բիլը, սակայն նրա հավաքած 38 միավորները չեն փրկել թիմին:

Արևելյան կոնֆերենցիայի եզրափակչում «Բոսթոնը» մրցելու է գործող չեմպիոն «Կլիվլենդի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում