«Ռեալի» սցենարով. Վինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ֆլամենգոյի» հետ

«Ռեալի» սցենարով. Վինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ֆլամենգոյի» հետ

«Ֆլամենգոյի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը, ում ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը», նոր պայմանագիր է կնքել բրազիլական ակումբի հետ: Այդ մասին հայտնում է Ռիո դե Ժանեյրոն ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը:

16-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2019 թվականը: «Արքայական ակումբը» տեղյակ էր, որ բրազիլացին նոր համաձայնագիր է կնքելու: Դա իսպանական ու բրազիլական ակումբների ընդհանուր պայմանավորվածության մեջ է մտնում:

Վինիսիուսի հրաժարագինը 35-ից դարձել է 45 միլիոն եվրո, ինչպես նախապես նշվում էր: Սպասվում է, որ հարձակվողը 2018 թվականի ամռանը կմիանա մադրիդցիներին, որի համար արդեն բուժզննում է անցել: Բոլոր հավելավճարների գումարով այդ թիվը կարող է հասնել 61 միլիոնի:

Նախորդ շաբաթ Ժունիորն իր նորամուտն է նշել պրոֆեսիոնալ ֆուտբոլում: Ավելի վաղ նա ճանաչվել է պատանեկան Կոպա Ամերիկայի լավագույն խաղացող ու ռմբարկու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում