MMA. Նոկաուտ 4 վայրկյանում (տեսանյութ)

MMA. Նոկաուտ 4 վայրկյանում (տեսանյութ)

Արագ և տպավորիչ նոկաուտով է ավարտվել խառը մարտարվեստների (MMA) «Pyramid Fights 2» սիրողական մրցաշարի Ջորդան Ֆոուլեր – Դիլան Գոֆորտ մրցամարտը:

ԱՄՆ-ի Արկանզաս նահանգի Սերսի քաղաքում տեղի ունեցած մենամարտում Ջոնսբորո քաղաքի ոստիկան Ֆոուլերը (4 հաղթանակ – 7 պարտություն) ձախ ոտքով կատարած տպավորիչ հարվածով խորը նոկաուտի է ենթարկել Գոֆորտին (2-1):

Մենամարտը կայացել է 195 ֆուտ (88,4 կգ) քաշային կարգում և 4 վայրկայն է տևել:

Մրցաշարի կազմակերպիչները տեղեկացրել են, որ Արկանզասում երբեք ավելի արագ նոկաուտ չէր գրանցվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում