«Ռոլան Գարրոս». Շարապովային «wild card» չեն տվել

«Ռոլան Գարրոս». Շարապովային «wild card» չեն տվել

Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիան որոշել է Մարիա Շարապովային «Ռոլան Գարրոսի» «wild card» չտալ, որի շնորհիվ վերջինս մրցաշարին մասնակցելու իրավունք կստանար:

Այդ մրցաշարի կրկնակի չեմպիոնուհին 15-ամսյա որակազրկումից հետո վերադարձել է մեծ թենիս, սակայն չի մեկնի Փարիզ:

««Wild card»-ը կարելի է տալ վնասվածքից ապաքինվածներին, այլ ոչ թե որակազրկումից վերադարձածներին»,- ասել է ֆեդերացիայի նախագահ Բերնար Դյուդիչելին:

Հավելենք, որ երեկ 30-ամյա թենիսիստուհին վնասվածքի պատճառով դուրս է եկել Հռոմի մրցաշարից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում