«Գոլդեն Սթեյթը» ոչնչացրել է «Սան Անտոնիոյին» (տեսանյութ)

«Գոլդեն Սթեյթը» ոչնչացրել է «Սան Անտոնիոյին» (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) այսօր կայացել է Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակչի` «Գոլդեն Սթեյթ» – «Սան Անտոնիո» դիմակայության երկրորդ հանդիպումը:

Օկլենդում անցկացված մրցավեճում «Ուորիորզը» 137:100 հաշվով ջախջախել է «Սփըրսին», որը խաղում էր առանց իր առաջատար Կավայ Լենարդի: Մեկնարկային երեք քառորդներից հետո կալիֆորնիացիները 31 միավորի առավելություն են ունեցել, այդ պատճառով չորրորդ քառորդում երկրորդ կազմով են հանդես եկել:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Գոլդեն Սթեյթի» խաղարկող Ստեֆեն Կարին էր, ով վաստակել է 29 միավոր: «Սան Անտոնիոյի» կազմում առանձնացել է Ջոնաթան Սիմոնսը (22):

Ընդհանուր հակամարտության հաշիվը դարձավ 2:0: Առաջիկա երկու մրցավեճերը կկայանան «Սփըրսի» հարկի տակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում