Հռոմ. Ինչպե՞ս են մեկնարկել ֆավորիտները

Հռոմ. Ինչպե՞ս են մեկնարկել ֆավորիտները

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկել է թենիսի «Մասթերս-1000» կարգի մրցաշարը:

Առաջին երկու խաղային օրերի ընթացքում Հռոմը հասցրել է լքել աշխարհի առաջին թենիսիստ Էնդի Մարեյը: Բրիտանացին իր առաջին իսկ մրցավեճում պարտություն է կրել Ֆաբիո Ֆոնինիից․ գրանցվել է 2:6, 4:6 հաշիվը:

Նովակ Ջոկովիչն առաջին խաղում 7:6 (2), 6:2 հաշվով պարտության է մատնել Մեծ Բրիտանիան ներկայացնող Ալյաժ Բեդենեին: Սերբի հաջորդ մրցակիցն է լինելու Պաբլո Կարենո Բուստա – Ռոբերտո Բաուտիստա Ագուտ իսպանական զույգի հաղթողը:

16-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել Ռաֆայել Նադալը: «Գրունտի արքայի» առաջին մրցավեճն ընդամենը 25 րոպե է տևել: Իսպանացու համաերկրացի Նիկոլաս Ալմագրոն երեք գեյմ խաղալուց հետո (0:3) վնասվածքի պատճառով հրաժարվել է հետագա պայքարից:

Ամեն ինչ հաջող է դասավորվում նաև աշխարհի 7-րդ ռակետ Կեի Նիսիկորիի համար: Ճապոնացին մրցաշարում կենտրոնական հանդիպումներից մեկում 7:5, 6:2 հաշվով պարտության է մատնել Դավիդ Ֆերերին: Մինչ այդ իսպանացին օրերս իր կարիերայի 700-րդ հաղթանակն էր տոնել:

Այսօր մրցաշարում կմեկնարկեն Ստեն Վավրինկան ու Դոմինիկ Տիմը: Շվեյցարացին կմրցի Բենուա Պերի, իսկ ավստրիացին` Պաբլո Կուևասի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում