Կոնֆեդերացիաների Գավաթ. Գերմանիայի հավաքականի հայտացուցակը

Կոնֆեդերացիաների Գավաթ. Գերմանիայի հավաքականի հայտացուցակը

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կողմնորոշվել է այն ֆուտբոլիստների հարցում, որոնք նախապատրաստվելու են Ռուսաստանում կայանալիք Կոնֆեդերացիաների Գավաթին,- տեղեկանում ենք Գերմանիայի ֆուտբոլի միության կայքից:

Մրցաշարի B խմբում ընդգրկված «Բունդեսթիմի» մրցակիցներն են լինելու Կամերունը, Չիլին ու Ավստրալիան:

Գերմանիայի հավաքականի հայտացուցակը

Դարպասապահներ – Բերնդտ Լենո («Բայեր»), Մարկ Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա»), Կևին Տրապ (ՊՍԺ)։

Պաշտպաններ – Մատիաս Գինտեր («Բորուսսիա» Դ.), Յոնաս Հեկտոր («Քյոլն»), Բենջամին Հենրիխս («Բայեր»), Ջոշուա Կիմիխ («Բավարիա»), Շկոդրան Մուստաֆի («Արսենալ»), Մարվին Պլատենհարդտ («Հերտա»), Անտոնիո Ռյուդիգեր («Ռոմա»),Նիկլաս Զյուլե («Հոֆենհայմ»)։

Կիսապաշտպաններ – Էմրե Ջան («Լիվերպուլ»), Կարեմ Դեմիրբայ («Հոֆենհայմ»),Դիեգո Դեմե («Լեյպցիգ»), Յուլիան Դրաքսլեր (ՊՍԺ), Լեոն Գորետցկա («Շալկե»), Սեբաստիան Ռուդի («Հոֆենհայմ»), Լարս Շտինդել («Բորուսսիա» Մ.), Լերոյ Սանե («Մանչեսթեր Սիթի»)։

Հարձակվողներ – Յուլիան Բրանդտ («Բայեր»), Սանդրո Վագներ («Հոֆենհայմ»), Տիմո Վերներ («Լեյպցիգ»), Ամին Յունես («Այաքս»):

Վերջին տարիների ծանրաբեռնվածության պատճառով հանգստի հնարավորություն է տրվել Մանուել Նոյերին, Մաթս Հյումմելսին, Ջերոմ Բոատենգին, Սամի Խեդիրային, Թոնի Կրոսին, Մեսութ Օզիլին և Թոմաս Մյուլերին: Մարկո Ռոյսին հնարավորություն է տրվել ամբողջովին ապաքինվելու վնասվածքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում