USD
EUR
RUB

Ինչպե՞ս եվրագավաթային եզրափակիչները կազդեն Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության վրա

Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի եզրափակիչների արդյունքները կազդեն Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության վրա։ Ներկայացնում ենք եվրագավաթային եզրափակիչների ազդեցության վերաբերյալ հիմնական կետերը։

Ամրագրված դրույթներ

  • Չեմպիոնների լիգայի հաղթողն անկախ ազգային առաջնությունում զբաղեցրած տեղից միանգամից կմասնակցի 2017-18թթ. խաղարկության խմբային փուլին: 
  • Եվրոպա լիգայի հաղթողը Չեմպիոնների լիգայի որակավորման եզրափակիչ փուլի ուղեգիր կստանա կամ միանգամից կհայտնվի խմբային փուլում, եթե ազգային առաջնությունում գրանցած արդյունքով ստանա այդ իրավունքը, կամ եթե Չեմպիոնների լիգայի հաղթողը ներքին առաջնության արդյունքի շնորհիվ հայտնվի խմբային փուլում և ազատ տեղ ստեղծի Եվրոպա լիգայի հաղթողի համար:

Վերը նշված պայմաններից և ազգային առաջնությունների այժմյան իրավիճակից ելնելով՝ կարելի է ասել, որ Քարդիֆում «Ռեալի» հաղթանակը Եվրոպա լիգայի հաղթողին 2017-18թ. Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր կշնորհի: Նույնը տեղի կունենա, եթե «Յուվենտուսն» Իտալիայի առաջնությունն առաջին կամ երկրորդ հորիզոնականում ավարտի / հաղթի Չեմպիոնների լիգայի եզրափակչում:

Եվրոպա լիգայի հաղթողը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլի ուղեգիր կստանա նաև այն դեպքում, եթե «Յուվենտուսը» Ա Սերիայում 3-րդ հորիզոնականը զբաղեցնի ու հաղթի Չեմպիոնների լիգայում։ 

Անգլիան մյուս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում 5 ներկայացուցիչ կունենա, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթի Եվրոպա լիգայում, քանի որ արդեն պարզ է՝ թիմն Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում չի լինի։ 

«Այաքսը» Հոլանդիայի առաջնությունում երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել և մասնակցելու է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին: Այսպիսով, Հոլանդիան ամստերդամցիների Եվրոպա լիգայում հաղթելու դեպքում լրացուցիչ թափուր տեղ չի ստանա եվրոպական ֆուտբոլի ակումբային գլխավոր մրցաշարում։

Երբ բոլոր մասնակիցների ընտրությունից հետո սխեման փոխվում է, Չեմպիոնների լիգայի ցանկացած փուլում նախապատվությունը տրվում է ներքին առաջնություններում հաղթած թիմերին: Մասնակիցների թարմացված ցանկը հայտնի կլինի ՈւԵՖԱ-ի համապատասխան որոշումից հետո: Չեմպիոնների լիգայի մասնակիցների վերջնական ցուցակը ՈւԵՖԱ-ն ամռանը կհաստատի։

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգա. «Յուվենտուս» - «Ռեալ» (Քարդիֆ)

Եթե հաղթի «Յուվենտուսը»․․․

Ա Սերիայում «Յուվենտուսի» առաջին կամ երկրորդ հորիզոնականում լինելը խմբային փուլի ուղիղ ուղեգիր է տալիս…

  • Խմբային փուլում ազատված տեղը ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի հաղթողն է զբաղեցնում: 
  • Չեմպիոնների լիգայի 2017-18թթ. խաղարկության սխեմայի ընտրության համաձայն Ա Սերիայում 3-րդ տեղը զբաղեցրած թիմն մրցաշարը փլեյ-օֆֆ փուլից կսկսի: Իտալիան Չեմպիոնների լիգայի 3 ներկայացուցիչ կունենա այնպես, ինչպես ընթացիկ խաղարկությունում:

Եթե «Յուվենտուսը» Ա Սերիայում 3-րդ հորիզոնականում հայտնվի, դա եզրափակիչ փուլի ուղեգիր կտա…

  • «Յուվենտուսը» որպես Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր միանգամից կմասնակցի առաջնության խմբային փուլին: Խմբային փուլին մեխանիկորեն կմիանան նաև Ա Սերիայի հաղթողը, փոխչեմպիոնն ըստ 2017-18թթ. սխեմայի ընտրության: Այսինքն, Իտալիան ներկայացնող երեք թիմերն էլ Չեմպիոնների լիգայում պայքարը խմբային փուլից կսկսեն:
  • Իր հերթին Եվրոպա լիգայի հաղթողը կմասնակցի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլին:

Եթե Չեմպիոնների լիգայում հաղթի «Ռեալը»...

  • «Ռեալն» ազգային առաջնության արդյունքի հաշվին արդեն իսկ խմբային փուլում է: Մադրիդցիների հաղթանակի դեպքում հաջորդ խաղարկության խմբային փուլում ազատ տեղ է մնում: 
  • Խմբային փուլում ազատված տեղը Եվրոպա լիգայի հաղթողը կզբաղեցնի: 
  • Չեմպիոնների լիգայի 2017-18թթ. խաղարկության սխեմայի համաձայն Լա լիգայում 4-րդ տեղը զբաղեցրած թիմն առաջնությունը փլեյ-օֆֆ փուլից կսկսի:

ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգա. «Այաքս» - «Մանչեսթեր Յունայթեդ» (Ստոկհոլմ)

Եթե հաղթի «Այաքսը»...

  • «Այաքսը» Հոլանդիայի առաջնությունում երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել, դրա համար էլ Չեմպիոնների լիգայում պայքարը փլեյ-օֆֆ փուլից կսկսի, եթե քարդիֆյան եզրափակչի մասնակիցն իր ներքին առաջնության արդյունքի շնորհիվ խմբային փուլում չհայտնվի: Հակառակ դեպքում «Այաքսը» միանգամից ազատ տեղ կստանա խմբային փուլում: 
  • Հոլանդիայի չեմպիոն դարձած «Ֆեյենորդը» միանգամից հայտնվելու է խմբային փուլում: Չեմպիոնների լիգայի երրորդ ուղեգիր Հոլանդիան չի ստանա:

Եթե հաղթի «Մանչեսթեր Յունայթեդը»․․․

  • Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում չհայտնված «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության եզրափակիչ փուլում կհայտնվի այն դեպքում, եթե ՉԼ գործող չեմպիոնը ներքին առաջնության արդյունքի շնորհիվ խմբային փուլում չհայտնվի: Հակառակ դեպքում «Մանչեսթեր Յունայթեդը» միանգամից խմբային փուլի ազատ տեղին կարժանանա: 
  • Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն եռյակը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղիղ ուղեգիր կստանա, իսկ չորրորդ տեղը զբաղեցնող թիմը փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր կնվաճի անկախ նրանից, թե «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում պայքարը որ փուլից կսկսի: Այդ դեպքում Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում Անգլիան 5 ներկայացուցիչ կունենա: 

Տվյալները՝ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի։

Լրահոս
Նեյմարի պայմանագրում հրաժարական չկա Հայտնի են «Արսենալի» հետ Օբամեյանգի համաձայնեցված պայմանագրի մանրամասները Մարոտա. «Յուվենտուսը» մինչև վերջ պայքարելու է Էմրե Ջանի համար Վալվերդե. «Էսպանյոլը» դարձավ «Բարսելոնայի» հետ դիմակայության ֆավորիտ «Ռեալը» Լեգանես է մեկնել առանց իր գլխավոր աստղերի Australian Open. Կամային հաղթանակներ ու սենսացիոն պարտություն (տեսանյութ) Պաշտոնական. «Բարսելոնան» ու Պիկեն նոր պայմանագիր են կնքել Հայտնի է 2018 թվականի «Ալաշկերտի» առաջին մրցակիցը Վենգեր. Մխիթարյանի խաղն ինձ դուր է գալիս, նրա աշխատավարձը խնդիր չի հանդիսանա ՊՍԺ-ի երկրպագուները սուլել են պոկեր հեղինակած Նեյմարին Սանչեսի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ համաձայնեցված պայմանագրի մանրամասները ՊՍԺ-ն հաղթել է 8 գոլի առավելությամբ. Նեյմարը` պոկերի հեղինակ (տեսանյութ) «Բարսելոնան» առաջին անգամ պարտվեց (տեսանյութ) ԻԳ. Կամային հաղթանակներ «Ատլետիկո» - «Սևիլյա» և «Վալենսիա» – «Ալավես» խաղերում (տեսանյութ) Խամես․ Հույս ունեմ՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում կհանդիպեն «Բավարիան» ու «Ռեալը» Կոնտե․ Մարզչի համար ֆուտբոլիստներին երջանկացնելն առաջնային նպատակ չէ Պաշտոնական․ Ուոլկոտը տեղափոխվեց «Էվերթոն» (լուսանկար) «Ռեալում» հեղափոխություն է սպասվում․ BBC-ի փոխարեն NHL Ինչպե՞ս պետք է «Լիվերպուլը» ծախսի Կոուտինյոյի վաճառքից ստացած միլիոնները Նադալի համոզիչ ու Դիմիտրովի ծանրագույն հաղթանակները (տեսանյութ) «Ռեալը» մտափոխվել է ու պաշտոնական առաջարկ կատարել «Չելսին» ու «Վեսթ Հեմը» սկսել են բանակցել Ուիլյամսը 7,5 տարվա պայմանագիր է կնքել (լուսանկար) Հայաստանի առաջնություն. Առաջատարը չի փոխվել «Մանչեսթեր Յունայթեդն» ու Մոուրինյուն համաձայնության են հասել Ռայոլան Մխիթարյանի համար աշխատավարձի բարձրացում է պահանջում «Արսենալից» Օբամեյանգը ևս մեկ քայլով մոտեցավ «Արսենալին» Պաշտոնական. Ռոնալդինյոն ավարտեց կարիերան Վերդիի մերժումն ու բացատրությունը Ֆլորես. Մեսսին պատմության լավագույն խաղացողն է, Ռոնալդուն տասնյակում է Հայնկես. Դե Բրյունեն Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստն է Ուոլկոտը տեղափոխվում է «Էվերթոն» Հայաստանի հավաքականներն իմացան իրենց մրցակիցների անունները Աուզիլիո. Ռաֆինյայի տրանսֆերի համար ժամանակ է հարկավոր Ռոնալդու. Նպատակը քառյակում հայտնվելն է, մյուս մրցաշարերում` չեմպիոնությունը Ռայոլա. Սանչեսի` ՄՅՈւ տրանսֆերը կախված է Մխիթարյանից, նա դեռ ոչինչ չի որոշել «Australian Open». Ֆեդերերի ու Ջոկովիչի հաղթական մեկնարկները, այլ արդյունքներ (տեսանյութ) «Ռեալը» շուտով առաջարկ կկատարի «Ինտերին» Կամո Հովհաննիսյանը դարձել է «Ալաշկերտի» ֆուտբոլիստ (լուսանկարներ, տեսանյութ) «Արսենալը» վստահ է Օբամեյանգի տրանսֆերի հարցում
website by Sargssyan