Պաշտոնական․ Դիրկ Կույտն ավարտեց կարիերան

Պաշտոնական․ Դիրկ Կույտն ավարտեց կարիերան

«Ֆեյենորդի» հարձակվող Դիրկ Կույտը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

36-ամյա ֆուտբոլիստը նման որոշում է կայացրել «Հերակլեսի» հետ չեմպիոնական հանդիպումից հետո։ Այդ խաղում Կույտը հեթ-տրիկ ձևակերպեց և օգնեց «Ֆեյենորդին» 18 տարվա ընդմիջումից հետո նվաճել Հոլանդիայի չեմպիոնի կոչումը։

«Ֆեյենորդի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Կույտը մնալու է ակումբում և պաշտոն է ստանալու։

Կարիերայի ընթացքում Դիրկ Կույտը հանդես է եկել նաև «Ուտրեխտում», «Լիվերպուլում» և «Ֆեներբախչեում»։ Անգլիական ակումբի հետո Կույտը 2012 թվականին դարձել է երկրի գավաթակիր, իսկ Թուրքիայում դարձել է չեմպիոն և գավաթակիր։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում