«Սելտա» – «Ռեալ» հանդիպման մեկնարկային կազմերը

«Սելտա» – «Ռեալ» հանդիպման մեկնարկային կազմերը

Երևանի ժամանակով 23։00-ին մեկնարկելու է Իսպանիայի առաջնության 21-րդ տուրից հետաձգված՝ «Սելտա» – «Ռեալ» հանդիպումը։ Ակումբների մամուլի ծառայությունները հրապարակել են մեկնարկային կազմերը։

«Սելտա»․ Սերխիո Ալվարես – Ուգո Մալյո, Կաբրալ, Ռոնկալյա, Խոնի, Պաբլո Էրնանդես, Խոսաբեթ, Վաս, Յագո Ասպաս, Սիստո, Գվիդետի։

«Ռեալ»․ Կեյլոր Նավաս – Մարսելո, Սերխիո Ռամոս, Ռաֆայել Վարան, Դանիլո, Կրոս, Կազեմիրո, Մոդրիչ, Իսկո, Կրիշտիանու Ռոնալդու, Կարիմ Բենզեմա։

Այս խաղից առաջ «Ռեալն» ունի 87 միավոր և «Բարսելոնայի» հետ կիսում է առաջին հորիզոնականը, իսկ «Սելտան» 44 միավորով 13-րդ տեղում է։

Հիշեցնենք, որ հանդիպումը պետք է կայանար փետրվարի 5-ին, սակայն ուժեղ քամու արդյունքում վնասվել էր «Բալաիդոս» մարզադաշտի տանիքը, և այնտեղ խաղ անցկացնելը վտանգավոր էր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում