«Մոնակոն»՝ Ֆրանսիայի չեմպիոն (տեսանյութ)

«Մոնակոն»՝ Ֆրանսիայի չեմպիոն (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 31-րդ տուրից հետաձգված խաղում «Մոնակոն» 2։0 հաշվով առավելության հասավ «Սենտ Էտյենի» նկատմամբ և առաջնության ավարտից մեկ տուր առաջ հռչակվեց չեմպիոն։ «Լուի II» մարզադաշտում կայացած խաղում մեկական գոլ խփեցին Կիլիան Մբապեն և Վալեր Ժերմենը։

Այս հաղթանակից հետո Լեոնարդու Ժարդիմի թիմն ունի 92 միավոր և երկրորդ տեղում գտնվող «Պարի Սեն Ժերմենին» գերազանցում է 6 միավորով։ «Սենտ Էտյենը» մնաց 50 միավորով՝ ութերորդ տեղում։

«Մոնակոն» Լիգա 1-ի չեմպիոն դարձավ 8-րդ անգամ և այս ցուցանիշով շրջանցեց «Նանտին»։ Ֆրանսիայում ավելի շատ չեմպիոնական կոչումը նվաճել են «Մարսելը» (9) և «Սենտ Էտյենը» (10):

Ֆրանսիայի առաջնություն, 31-րդ տուր

«Մոնակո» – «Սենտ Էտյեն»՝ 2։0
Գոլերը՝ Մբապե 19՛, Ժերմեն 90+3՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում