«Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց «Սաութհեմփթոնի» հետ (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց «Սաութհեմփթոնի» հետ (տեսանյութ)

Սաութհեմփթոնի «Սենտ Մերի» մարզադաշտում կայացավ Անգլիայի առաջնության 28-րդ տուրից հետաձգված՝ «Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը։ Թիմերը հաղթողին չորոշեցին, արձանագրվեց 0։0 հաշիվը։

Այս հանդիպումից հետո «կարմիր սատանաներն» ունեն 66 միավոր և շարունակում են զբաղեցնել 6-րդ հորիզոնականը, իսկ «Սաութհեմփթոնը» 46 միավորով 8-րդ տեղում է։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 28-րդ տուր

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0։0
Չիրացրած 11-մետրանոց՝ Մանոլո Գաբյադինի 6՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում