Իսկո. «Ռեալի» ֆուտբոլիստները նման մարզավիճակում են Զիդանի ռոտացիայի շնորհիվ

Իսկո. «Ռեալի» ֆուտբոլիստները նման մարզավիճակում են Զիդանի ռոտացիայի շնորհիվ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն Պրիմերայի 21-րդ տուրից հետաձգված` «Սելտայի» հետ հանդիպումից (4:1) հետո գովեստի խոսքեր է ասել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հասցեին:

««Ռեալի» բոլոր ֆուտբոլիստները նման լավ մարզավիճակում են Զիդանի կատարած ռոտացիայի շնորհիվ: Դրա արդյունքում ուժ ունենք երկու տիտղոս նվաճելու համար: Բոլորս պետք է վազենք, գրոհենք, պաշտպանվենք ու օգնենք միմյանց:

Ինչ վերաբերվում է «Մալագայի» հետ առաջիկա խաղին, ապա նշեմ, որ այնտեղ ենք գնալու հաղթելու համար, չնայած նրան, որ ոչ-ոքիի դեպքում էլ կնվաճենք չեմպիոնի կոչումը»,- իսպանացու խոսքն է մեջբերում «Marca»-ն:

Լա լիգայի վերջին տուրից առաջ «Արքայական ակումբը» վաստակած 90 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնան» ունի 87 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում