Մրցաշար, որի ավարտից 1 տուր առաջ 6 թիմ հավակնում է հաղթողի կոչմանը

Մրցաշար, որի ավարտից 1 տուր առաջ 6 թիմ հավակնում է հաղթողի կոչմանը

Ֆրանսիայի երկրորդ լիգայի ավարտից մեկ տուր առաջ մրցաշարային աղյուսակում զարմանալի իրավիճակ է ստեղծվել: 6 թիմեր հավակնում են հաղթողի կոչմանը:

37-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 64 միավորով գլխավորում է «Ստրասբուրը»: Առաջատարից մեկ միավորով հետ են մնում «Ամյենն» ու «Տրուան», իսկ երկուական միավորով` «Լանսն» ու «Բրեստը»:

Վեցերորդ հորիզոնականը զբաղեցնող «Նիմն» իր հաշվին գրանցել է 61 միավոր և Լիգա 1 դուրս գալու իրական շանսեր է պահպանում:

Առաջնության ավարտից հետո առաջին երկու տեղի թիմերը կնվաճեն բարձրագույն խմբի ուղեգիր, իսկ երրորդ հորզիոնականը զբաղեցրած ակումբն անցումային հանդիպումներ կանցկացնի Լիգա 1-ի 18-րդ տեղի թիմի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում