ԱՊԼ. «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակների ակումբային հակառեկորդ է սահմանել

ԱՊԼ. «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակների ակումբային հակառեկորդ է սահմանել

Անգլիայի առաջնության 28-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 0:0 հաշվով է ավարտել «Սաութհեմփթոնի» հետ արտագնա մրցավեճը:

Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում «կարմիր սատանաները» 17 հաղթանակ են տոնել: Դա նշանակում է, որ նրանք նույնիսկ վերջին տուրում «Քրիսթալ Փելասի» նկատմամբ առավելության հասնելու դեպքում ԱՊԼ-ի շրջանակում (սկսած 1992 թվականից) հաղթանակների ակումբային հակառեկորդ կսահմանեն:

Բացի այդ, 1992 թվականից հետո առաջին անգամ մանչեսթեցիները 15 ոչ-ոքի են գրանցել:

ԱՊԼ-ի 2015-16թթ․ մրցաշրջանում «Յունայթեդը» 19 հաղթանակ էր տոնել, իսկ 2014-15-ին` 20:

Հետևեք մեզ նաև Telegram-ում