«Ռեալի»` Իսպանիայի չեմպիոն դառնալու դեպքում «Մալագան» 1 միլիոն եվրո կստանա

«Ռեալի»` Իսպանիայի չեմպիոն դառնալու դեպքում «Մալագան» 1 միլիոն եվրո կստանա

Պրիմերայի վերջին` 38-րդ տուրում «Ռեալին» ընդունող «Մալագան» շահագրգռված է, որ մադրիդցիներն Իսպանիայի չեմպիոն դառնան:

«Լոս բլանկոսի» չեմպիոնության դեպքում «Մալագան» 1 միլիոն եվրո կստանա, որն Իսկոյի տրանսֆերի հավելավճարների պայմաններից մեկն է: 2013 թվականին անդալուզցիներն իսպանացու ֆուտբոլային իրավունքները 27 միլիոն եվրոյով վաճառել են «Արքայական ակումբին»: «Goal.com»-ը գրում է, որ գործարքում ներառված են եղել 3 միլիոն եվրոյի հավելավճարներ․ յուրաքանչյուր միլիոնը նախատեսված է եղել «Ռեալի» հնարավոր չեմպիոնության համար: Այդ տրանսֆերից ի վեր «սերուցքայիններն» Իսպանիայի չեմպիոն չեն դարձել, այդ պատճառով բոնուսները չեն գործել:

Պարգևավճարի համար 5 տարի նախատեսված: Այսինքն՝ «Մալագան» բացի ընթացիկ մրցաշրջանինը, կարող է մյուս տարի ևս մեկ միլիոնի հույս ունենալ:

Հիշեցնենք նաև, որ անդալուզցիների մարզիչն է «Արքայական ակումբի» լեգենդ Միչելը: Նա ապրիլին «Բարսելոնայի» նկատմամբ տոնած հաղթանակից (2:0) հետո հայտարարել էր. «Մադրիդիստը ձեռք մեկնեց «Ռեալին»: «Մադրիդը» չեմպիոն է դառնալու»:

«Մալագա» – «Ռեալ» խաղում նույնիսկ ոչ-ոքին «բլանկոսին բավարար է չեմպիոն դառնալու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում