Պոչետինո. Մնում եմ «Տոտենհեմում»

Պոչետինո. Մնում եմ «Տոտենհեմում»

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հերքել է լոնդոնյան ակումբից հեռանալու մասին տեղեկությունները:

«Իմ պայմանագրում հրաժարագնի կետ չկա: Հաջորդ մրցաշրջանում այստեղ եմ մնալու: Ապագայիս շուրջ շատ շշուկներ կան, սակայն ես կապված եմ «Տոտենհեմի» հետ: Այս թիմը լքելու որևէ պատճառ չունեմ»,- BBC-ի հետ զրույցում շեշտել է արգենտինացին:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, ըստ որի «Ինտերը» պատրաստ է 45-ամյա մասնագետին տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր առաջարկել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում