Գրիզման. «Յուվենտուսը» հաղթելու է Չեմպիոնների լիգան, Բուֆֆոնը` «Ոսկե գնդակը»

Գրիզման. «Յուվենտուսը» հաղթելու է Չեմպիոնների լիգան, Բուֆֆոնը` «Ոսկե գնդակը»

«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը Չեմպիոնների լիգայի եզրափակչում կանխագուշակել է մաղթել «Յուվենտուսի հաղթանակը։ Հիշեցնենք, որ հունիսի 3-ին, Քարդիֆում թուրինյան թիմը մրցելու է «Ռեալի» հետ:

««Յուվենտուսը» հաղթելու է Չեմպիոնների լիգան, իսկ Բուֆֆոնը դառնալու է «Ոսկե գնդակի» դափնեկիր: Եզրափակչում կրած պարտությունն ավելի ցավալի է, քան կիսաեզրափակչում: Դու արդեն մտածում ես, թե ինչպես ես բարձրացնելու գավաթը, բայց հետո պարտվում ես. դա շատ ծանր է:

Ինչ վերաբերվում է «Ատլետիկոյին»՝ մենք ընթացիկ մրցաշրջանում առանց տիտղոսների մնացինք: Մեր գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն էր, որին հասանք: Լավ աշխատանքն կատարեցինք, սակայն կիսաեզրափակչում ցավալի պարտություն կրեցինք»,- ֆրասնիացու խոսքերն է մեջբերում «Goal.com»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում