Արմեն Համբարձումյանը` Հայաստանի հավաքական հրավիրվելու մասին

Արմեն Համբարձումյանը` Հայաստանի հավաքական հրավիրվելու մասին

Հայաստանի հավաքական հրավիրված «Մորդովիայի» կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը «Championat.com»-ի հետ զրույցում կիսվել է ազգային ընտրանուն միանալու սպասումների մասին:

Հիշեցնենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը, ով Մոկսվայի ԲԿՄԱ-ի սանն է, նախկինում հանդես է եկել Ռուսաստանի բոլոր պատանեկան ու երիտասարդական հավաքականներում, սակայն ազգային ընտրանի չի հրավիրվել:

«Երբ իմացա Հայաստանի հավաքականից ստացած հրավերի մասին, հիանալի զգացողություններ ունեցա: Ակումբակիցներս շնորհավորեցին ինձ: Հայաստանն իմ պատմական հայրենիքն է: Իմ առջև արդեն նպատակ եմ դրել ամրապնդվելու ազգային ընտրանու կազմում: Ցանկանում եմ պաշտպանել սեփական երկիրը: Գլխավոր մարզչի հետ դեռ չեմ շփվել, որովհետև հնարավորություն չի եղել:

«Մորդովիայի» մարզչի հետ չենք զրուցել իմ` լեգիոներ դառնալու մասին: Հետագայում ըստ իրավիճակի կլուծենք հարցերը: Այժմ ակումբում այլ խնդիրներ են դրված, բոլոր մտածում են արդյունքների մասին: Ինձ ասացին. «Գնա, տես: Դա միևնույն է դեպի առաջ քայլ է»:

Քանի որ նախկինում միշտ հրավիրվել եմ Ռուսաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականներ, նաև ազգային ընտրանուն միանալու մասին մտքեր ունեի, բայց եթե իրատես լինենք, շանսեր չկան: Նման պարագայում ինչո՞ւ պետք է հրաժարվեմ Հայաստանի հավաքականի առաջարկից: Դա իմ երկիրն է: Ես հաճույքով և ուրախությամբ հանդես կգամ նրա կազմում»,- ասել է Համբարձումյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում