Հետազոտություն. Ֆուտբոլի շնորհիվ աղջիկների 48 տոկոսն ավելի ինքնավստահ են դարձել

Հետազոտություն. Ֆուտբոլի շնորհիվ աղջիկների 48 տոկոսն ավելի ինքնավստահ են դարձել

ՈւԵՖԱ-ն հետազոտություն է կատարել, որին մասնակցել են 4 000 ֆուտբոլիստուհիներ: Պարզվել է, որ ֆուտբոլով զբաղվող աղջիկներն ավելի ինքնավստահ են դարձել: Այդ հետազոտությունը կատարվել է հատուկ մասնագետների մասնակցությամբ և կոչված է եղել պարզելու ֆուտբոլի հոգեբանական ու էմոցիոնալ ազդեցությունը,- հայտնում է կառույցի պաշտոնական կայքը:

Պարզվել է՝ 80 տոկոս անչափահաս աղջիկներն ավելի վստահ են դարձել, որ հանդես են գալիս մեկ ընդհանուր թիմում (ակումբում): Մյուս մարզաձևերում նման տեսակետ ունեցողները 74 տոկոս են կազմում: Բացի այդ, 48% աղջիկները պնդում են, որ ֆուտբոլով զբաղվելու շնորհիվ նրանց ամաչկոտությունը զգալիորեն քչացել է: Մյուս մարզաձևերում նրանք 40 տոկոսն են:

Դեռատի ֆուտբոլիստուհիներից 54 տոկոսը համաձայն են հետևյալ պնդման հետ. «Ֆուտբոլի շնորհիվ ինձ սկսել է ավելի քիչ հետաքրքրել, թե ուրիշներն իմ մասին ինչ են մտածում»: Մյուս մարզաձևերում այդ կարծիքին են հարցվածների 41 տոկոսը:

13-17 տարեկան 58% աղջիկները պնդում են, որ ֆուտբոլի շնորհիվ հաղթահարել են ինքնավստահության պակասը: Այլ մարզաձևում տոկոսը ցածր է (51):

Հետևեք մեզ նաև Telegram-ում