ԱՊԼ-ում սիմուլյացիան պատժվելու է երկխաղյա որակազրկմամբ

ԱՊԼ-ում սիմուլյացիան պատժվելու է երկխաղյա որակազրկմամբ

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան (FA) հայտարարություն է կատարել սիմուլյացիաների (կեղծարարք) վերաբերյալ:

Հաջորդ մրցաշրջանից գործելու է հատուկ հանձնաժողով (նախկին մրցավար, նախկին մարզիչ ու ԱՊԼ-ի նախկին ֆուտբոլիստ), որոնց անունները գաղտնի են լինելու: Նրանք դիտարկելու են տարբեր հանդիպումների կարևորագույն դրվագների (11-մետրանոց կամ կարմիր քարտ) ժամանակ սիմուլյացիայի դեպքերը: Եթե հաստատվի կեղծարարքը, խաղացողները 2 հանդիպումով որակազրկվելու են:

Մրցակցի սիմուլյացիայի պատճառով խաղադաշտից հեռացված ֆուտբոլիստները կարմիր քարտերը բողոքարկելու իրավունք կստանան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում