Ռոնալդու․ Մենք լավագույնն ենք և ցանկանում ենք չեմպիոն դառնալ

Ռոնալդու․ Մենք լավագույնն ենք և ցանկանում ենք չեմպիոն դառնալ

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ մրցաշրջանի ընթացքում փորձել է խնայել ուժերը վերջին հատվածում ավելի լավ հանդես գալու համար։

-Հաղթանակներ տոնում ես մրցաշրջանի եզրափակիչ հատվածում։ Մարզչի և թիմակիցներիս օգնությամբ այս շրջանում ինձ լավ եմ զգում։ Իսկապես փոքր-ինչ խնայել եմ ինձ, որպեսզի մրցաշրջանի ավարտին անհրաժեշտ մարզավիճակում լինեմ։ Ամեն ինչ վերջին տուրերում է վճռվում, իսկ ես հիմա լավ եմ հանդես գալիս և գոլերով օգնում եմ թիմիս,- Ռոնալդուի խոսքը մեջբերված է «Marca»-ից։

Պորտուգալացի հարձակվողը նաև խոսել է միաժամանակ Իսպանիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում հաղթելու մասին։

-Գիտենք, որ «Մալագան» շատ լավ է հանդես գալիս սեփական հարկի տակ, սակայն մենք այդ խաղին մասնակցելու ենք միայն հաղթանակի համար։ Հասկանում ենք, որ մրցակիցն ուժեղ է, սակայն մենք լավագույնն ենք և ցանկանում ենք չեմպիոն դառնալ։ «Ոսկե դուբլի» մասին դեռ չենք մտածում։ Հիմա մեր ուշադրության կենտրոնում միայն «Մալագայի» հետ խաղն է, որից հետո կպատրաստվենք Չեմպիոնների լիգային։ Դրա համար բավարար ժամանակ կունենանք,- ասել է Ռոնալդուն։

Հիշեցնենք, որ Իսպանիայի չեմպիոն դառնալու համար «Ռեալին» բավարար է մայիսի 21-ին կայանալիք վերջին տուրում ոչ-ոքի խաղալ «Մալագայի» հետ, իսկ «Յուվենտուսի» հետ եզրափակիչ հանդիպումը կայանալու է հունիսի 3-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում