Սանչես․ Վենգերի պատվին պետք է արձան կանգնեցնել

Սանչես․ Վենգերի պատվին պետք է արձան կանգնեցնել

«Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսն աջակցել է գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին, ում ընթացիկ մրցաշրջանում անընդհատ քննադատում են ինչպես երկրպագուները, այնպես էլ փորձագետները։ Բրիտանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, մրցաշրջանի ավարտից հետո ֆրանսիացի մասնագետը հեռանալու է «Արսենալից»։

-Կարծում եմ՝ Վենգերի նկատմամբ նման վերաբերմունքը շատ սխալ է։ Մարզչին, ով իր կյանքի 21 տարին նվիրել է ակումբին, տիտղոսներ է նվաճել, պետք է գնահատել։ Պետք է նրա պատվին արձան կանգնեցնել, ոչ թե քննադատել։

Վենգերը շատ ուշադիր է ֆուտբոլիստների նկատմամբ։ Նա օգնում է մեծանալ, առաջընթաց գրանցել,- Սանչեսի խոսքը փոխանցում է «ESPN»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում