Մոուրինյու․ Հույս ունեմ՝ երկրպագուները կհասկանան և կներեն մեզ

Մոուրինյու․ Հույս ունեմ՝ երկրպագուները կհասկանան և կներեն մեզ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն իր դգոհությունն է հայտնել, որ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հրաժարվել է տեղափոխել «Քրիսթալ Փելասի» հետ հանդիպումը։ Մայիսի 21-ին «կարմիր սատանաները» խաղալու են «Քրիսթալ Փելասի» հետ, իսկ մայիսի 24-ին «Այաքսի» հետ պայքարելու են Եվրոպա լիգայի հաղթողի կոչման համար։

-Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան երբեք չի ընդառաջում եվրագավաթներին մասնակցող ակումբներին։ Ես նման բան չեմ տեսել «Չելսիում», չեմ տեսնում «Մանչեսթեր Յունայթեդում»։ Նախորդ մրցաշրջանում էլ «Մանչեսթեր Սիթին» էր բարդ իրավիճակում հայտնվել։ Խաղի տեղափոխություն խնդրելը նման է նախապես պարտված պատերազմի։

Հույս ունեմ՝ երկրպագուները կհասկանան մեզ և կներեն, եթե շատ ագրեսիվ չխաղանք։ Նաև հույս ունեմ՝ Սեմ Էլարդայսն իրեն լավ ընկերոջ նման կպահի և թիմին կզգուշացնի հանգիստ խաղալ,- պորտուգալացի մասնագետի խոսքը փոխանցում է «Goal.com»-ը։

Բացի այդ, Մոուրինյուն «Քրիսթալ Փելասի» գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսին առաջարկել է հայտացուցակում չընդգրկել թիմի լավագույն հարձակվող Քրիստիան Բենտեկեին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում