Մարկոս Լյորենտե․ Փոքր տարիքից ցանկացել եմ հաղթել «Բարսելոնային»

Մարկոս Լյորենտե․ Փոքր տարիքից ցանկացել եմ հաղթել «Բարսելոնային»

«Ալավեսի» կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն հույս ունի, որ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում կհաղթեն «Բարսելոնային»։ Հանդիպումը կայանալու է մայիսի 27-ին։

-Փոքր տարիքից ցանկացել եմ հաղթել «Բարսելոնային»։ Այս թիմի նկատմամբ ավելի շատ են ցանկացել հաղթանակ տոնել, քան մյուսների։ Հիմա եզրափակչի մասնակցելու հնարավորություն ունենալն աննկարագրելի է։ Չեմ կարող բառերով ասել, թե ինչ եմ զգում։ Չնայած կատալոնացիների կազմում են Մեսսին և Նեյմարը՝ ինձ վրա այդ հանգամանքն ընդհանրապես ճնշում չի գործադրում,- Լյորենտեի խոսքը մեջբերված է «Marca»-ից։

Նշենք, որ Մարկոս Լյորենտեի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալին», իսկ «Ալավեսում» նա հանդես է գալիս վարձավճարով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում