2016-17թթ. ՄՅՈւ-ի լավագույն ֆուտբոլիստն ու ամենագեղեցիկ գոլի հեղինակը (լուսանկար, տեսանյութ)

2016-17թթ. ՄՅՈւ-ի լավագույն ֆուտբոլիստն ու ամենագեղեցիկ գոլի հեղինակը (լուսանկար, տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդն» ամփոփել է ակումբի երկրպագուների շրջանում անցկացված հարցման արդյունքները և ներկայացրել է 2016-17թթ. մրցաշրջանում թիմի լավագույն ֆուտբոլիստն ու ամենագեղեցիկ գոլի հեղինակը:

Լավագույն ֆուտբոլիստի մրցանակին է արժանացել կիսապաշտպան Անդեր Էրերան: Բասկ խաղացողը փոքր առավելությամբ առաջ է անցել աջ պաշտպան Անտոնիո Վալենսիայից: Եռյակը եզրափակել է հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:

Ամենագեղեցիկ գոլի հեղինակ է ճանաչվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 28-ամյա խաղացողի` «Սանդերլենդի» դարպասը (3:1) կարիճ տեսակի հարվածով խփած գնդակն ավելի շատ ձայն է ստացել (57 %), քան մյուս բոլոր թեկնածուները միասին վերցրած:

Երկրորդ տեղն է գրավել «Սթոք Սիթիի» (1:1) դարպասն Ուեյն Ռունիի` տուգանային հարվածով ուղարկած գնդակը (13%): Եռյակը եզրափակել է Պոլ Պոգբան ու «Սուոնսիին» (3:1) նրա խփած գոլը (9%)

Մխիթարյանի խփած սուպերգոլը

Հետևեք մեզ նաև Telegram-ում