ԱՊԼ. Քեյնի յուրահատուկ ցուցանիշը, որը նախկինում 4 ֆուտբոլիստի էր հաջողվել

ԱՊԼ. Քեյնի յուրահատուկ ցուցանիշը, որը նախկինում 4 ֆուտբոլիստի էր հաջողվել

Անգլիայի առաջնության 34-րդ տուրից հետաձգված խաղում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 6:1 հաշվով ջախջախել է «Լեսթերին»: Այդ մրցավեճում պոկերի հեղինակ է դարձել Հարի Քեյնը, ով ԱՊԼ-ում իր խփած գոլերի թիվը հասցրել է 26-ի:

23-ամյա ֆուտբոլիստը երկրորդ տարին անընդմեջ առաջնությունում գերազանցում է 25 գոլի սահմանը: Պրեմիեր լիգայի պատմության ընթացքում (սկսած 1992 թվականից) նման ցուցանիշի նախկինում հասել էին ընդամենը 4 խաղացող,- տեղեկացնում է «Squawka»-ն:

Անգլիացուց առաջ ռմբարկուական այդ նվաճմանը հասել էին Ռոբի Ֆաուլերը, Ալան Շիրերը, Թյերի Անրին ու Ռոբին վան Պերսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում